Powder Coffee Roastery
Powder Coffee
Հալչող, մի քիչ խենթ լոգոտիպ, սև-սպիտակ լուսանկարներ և տպագրություն specialty բովարանի համար։ Ապացույց, որ կարող ենք աշխատել նաև առանց ջեքփոթի բրիֆում։

Powder Roastery & Coffeeshop
Սուրճը ոչ թե պարզապես ըմպելիք է, այլ հոգատարությամբ, նվիրումով, հանգստով ու սիրով լի գործընթաց։ Powder-ը հրավեր է նորովի նայելու սուրճ խմելու արդեն ավանդական մշակույթին՝ երիտասարդ ու տեղական այլընտրանք, որտեղ հատիկը կարևոր կապող օղակ է բոլոր մասնակիցների միջև… Շաքարով, թե առանց՝ սերը միշտ բաղադրության մեջ է։





Բրենդը հարմարվում է տարբեր կրիչների ու ձևաչափերի՝ միշտ խուսափելով այն միապաղաղությունից, որը կսպասեիր այսքան ավանդական ոլորտից, և առաջարկելով պահը վայելելու նոր ձև։


Սիրում ենք մեր հյուրերին և ամեն ինչ անում ենք, որ նրանք իրենց լավ զգան մեզ մոտ՝ աշխատեն կամ հանգստանան թարմ բոված սուրճի բաժակով։






